Աշխարհում ազդեցության նոր կենտրոնների հայտնվելը պահանջում Է Եվրոպայի ուժեղացում. Մերկել
Աշխարհում ազդեցության եւ աճի նոր կենտրոնների հայտնվելը պահանջում Է Եվրոպայի ուժեղացում, որը պետք Է ինքնուրույն վճռի իր ճակատագիրը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին հայտարարել Է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատական միության համագումարում: «Փորձված գործընկերությունը փորձության Է ենթարկվում, տասնամյակների ընթացքում ստեղծված աշխարհակարգը փլվում Է, եւ ի հայտ են գալիս զարգացման ու ազդեցության նոր կենտրոններ»,-ասել Է Մերկելը: Նրա խոսքով՝ «պարզամտություն եւ անպատասխանատվություն կլիներ կարծել, թե դա ոչ մի կերպ չի վերաբերում» Եվրոպային: «Բայց մենք պետք Է ինքներս որոշենք՝ ում ձեռքում Է Գերմանիայի ու Եվրոպայի ճակատագիրը՝ մեր, թե մեկ ուրիշի,- ընդգծել Է կանցլերը:- Մենք ինքներս պետք Է վճռենք մեր ճակատագիրը, նախքան դա կանեն ուրիշները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am