Աշխարհում ազդեցության նոր կենտրոնների հայտնվելը պահանջում Է Եվրոպայի ուժեղացում. Մերկել
https://parstoday.ir/hy/news/world-i85403-Աշխարհում_ազդեցության_նոր_կենտրոնների_հայտնվելը_պահանջում_Է_Եվրոպայի_ուժեղացում._Մերկել
Աշխարհում ազդեցության եւ աճի նոր կենտրոնների հայտնվելը պահանջում Է Եվրոպայի ուժեղացում, որը պետք Է ինքնուրույն վճռի իր ճակատագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 15:07 Asia/Tehran
  • Աշխարհում ազդեցության նոր կենտրոնների հայտնվելը պահանջում Է Եվրոպայի ուժեղացում. Մերկել

Աշխարհում ազդեցության եւ աճի նոր կենտրոնների հայտնվելը պահանջում Է Եվրոպայի ուժեղացում, որը պետք Է ինքնուրույն վճռի իր ճակատագիրը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին հայտարարել Է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատական միության համագումարում: «Փորձված գործընկերությունը փորձության Է ենթարկվում, տասնամյակների ընթացքում ստեղծված աշխարհակարգը փլվում Է, եւ ի հայտ են գալիս զարգացման ու ազդեցության նոր կենտրոններ»,-ասել Է Մերկելը: Նրա խոսքով՝ «պարզամտություն եւ անպատասխանատվություն կլիներ կարծել, թե դա ոչ մի կերպ չի վերաբերում» Եվրոպային: «Բայց մենք պետք Է ինքներս որոշենք՝ ում ձեռքում Է Գերմանիայի ու Եվրոպայի ճակատագիրը՝ մեր, թե մեկ ուրիշի,- ընդգծել Է կանցլերը:- Մենք ինքներս պետք Է վճռենք մեր ճակատագիրը, նախքան դա կանեն ուրիշները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am