Մոգերինին տեղեկացրել է Իրանին, Ռուսաստանին ու Թուրքիային հղված նամակի մասին
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծելով Սիրիայի կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2401 բանաձևի լիարժեք գործադրման անհրաժեշտությունը, տեղեկացրել է Սիրիայում 30-օրյա հրադադարի հարցով Իրանին, Ռուսաստանին ու Թուրքիայի նամակ հղվելու մասին:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարը երաշխավորող երեք երկրներ՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներին նամակ հղելով, նրանց կոչ է արել հատկապես լարվածության մեղմացման տարածքներում ԱԽ-ի բանաձևի գործադրման կապակցությամբ աշխատանք տանել:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է, որ լարվածության մեղմացման տարածքները Աստանայի բանակցությունների արդյունքն են ու պահանջել է Սիրիայում հրադադարի շտապ գործադրումը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն կիրակի գիշեր Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու և շրջափակման մեջ հայտնված տարածքներին հումանիտար հասանելիություն ստեղծելու մասին բանաձև ընդունեց, որից Ռուսաստանի ճնշման ներքո բացառվեցին ահաբեկիչները: