Արեւելյան Գութայում մարտերը շարունակվում են. ՄԱԿ
Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում մարտերը եւ այս շրջանից Սիրիայի մայրաքաղաքի գնդակոծումները շարունակվում են, դա խոչընդոտում Է հումանիտար օգնությունը տեղ հասցնելուն եւ հիվանդների ու վիրավորների տարհանմանը:
Այդ մասին փետրվարի 27-ին Ժնեում կայացած ճեպազրույցում հայտնել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր ունեցած հաղորդագրությունների համաձայն, մարտերն այսօր առավոտյան շարունակվել են: Շարունակվում են նաեւ Դամասկոսի գնդակոծումները Արեւելյան Գութայից»,-նշել Է նա, հավելելով, որ այդ տեղեկություններն ստացվել են իր գերատեսչության «գործընկերներից», որոնց հետ այն վաղուց Է աշխատում: Լարկեն ընդգծել Է, որ «իրադրության գնահատականը բավականին մռայլ Է»: ՄԱԿ-ը «պատրաստ Է անհապաղ հումանիտար ավտոշարասյուներ ուղարկել, ինչպես նաեւ բժշկական նկատառումներով հարյուրավոր մարդկանց տարհանում կազմակերպել, հենց որ պայմանները թույլ տան»: Նրա խոսքով՝ ներկայում այդ պայմանները չկան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին բանաձեւ Է ընդունել, որը Սիրիայում հակամարտող կողմերից պահանջում Է առնվազն 30 օրով դադարեցնել մարտական գործողությունները բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Փաստաթուղթը պաշտպանել են Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 պետությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am