Համացանցում հայտնվել է ամենամեծ ինքնաթիռի փորձարկումների տեսագրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i85507-Համացանցում_հայտնվել_է_ամենամեծ_ինքնաթիռի_փորձարկումների_տեսագրությունը
Համացանցում հայտնվել է Stratolaunch ինքնաթիռի նախատիպի փորձարկումների տեսագրությունը, որի ընթացքում նա մի քանի անգամ վազանց է կատարել թռիչքավայրէջքային գոտու վրա: Հոլովակը Twitter-ում հրապարակել է նախագծի ղեկավարներից Պոլ Ալենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2018 05:32 Asia/Tehran
  • Համացանցում հայտնվել է ամենամեծ ինքնաթիռի փորձարկումների տեսագրությունը

Համացանցում հայտնվել է Stratolaunch ինքնաթիռի նախատիպի փորձարկումների տեսագրությունը, որի ընթացքում նա մի քանի անգամ վազանց է կատարել թռիչքավայրէջքային գոտու վրա: Հոլովակը Twitter-ում հրապարակել է նախագծի ղեկավարներից Պոլ Ալենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թեստավորումն անցկացվել է փետրվարի 24-ին եւ 25-ին: Շարժիչի եւ բորտային համակարգերի աշխատանքը ստուգելու համար սարքը մի քանի ուղեւորություններ է կատարել: Թռիչքավայրէջքային գոտում Stratolaunch-ը ժամում 74 կիլոմետր արագություն է զարգացրել:

Stratolaunch-ը նախատեսվում է օգտագործել որպես օդային հարթակ հռթիռակիրների արձակման  համար՝ Երկրագնդին մոտ ուղեծիրներին բեռների առաքման համար:

Օդանավի թեւերի թափը 117 մետր է, քաշը` 230 տոննա: Նախնական հաշվարկներով՝ սարքը կկարողանա օդ բարձրացնել մինչեւ 250 տոննա բեռ: Ակնկալվում է, որ առաջին փորձնական թռիչքը կանցկացվի 2019 թվականին:

News.am