ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն ընդգծեցին Սիրիայում հրադադարի գործադրման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i85575-ՄԱԿ_ի_ԱԽ_ի_անդամներն_ընդգծեցին_Սիրիայում_հրադադարի_գործադրման_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն ընդգծեցին Սիրիայի Արևելյան Ղութայում հրադադարի գործադրման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2018 03:58 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն ընդգծեցին Սիրիայում հրադադարի գործադրման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն ընդգծեցին Սիրիայի Արևելյան Ղութայում հրադադարի գործադրման անհրաժեշտությունը:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայքրաֆթը, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակա Արևելյան Ղութայում իրավիճակի քննարկմանը հատկացված ԱԽ-ի նիստում ասաց. «Այս տարածքում հրադադարից բացի ցանկացած որևէ այլ քայլ, ԱԽ-ին ուղղված վիրավորանք է համարվելու»:

Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա Դելաթրեն հայտարարեց. «Բոլոր կողմերը պիտի դադարեցնեն ցանկացած տեսակի թշնամական քայլերը և հավատարիմ պիտի մնան հրադադարին, նաև ՄԱԿ-ի կարավանների անցման և խաղաղ քաղաքացիներին հումանիտար օժանդակությունների առաքման համար միջանցք պիտի ստեղծվի»:

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Մա Ժաո Շոն, դատապարտելով Սիրիայում խաղաղ քաղաքացիների դեմ ուղղված բռնարարքները, բոլոր կողմերին կոչ արեց դադարեցնել բախումները :

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասաց. «Սիրիայում հումանիտար վիճակի կարգավորմանն ուղղված ԱԽ-ի ջանքերը մշտապես չնչին արդյունք են ունեցել»:

ԱԽ-ի անդամների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ 30-օրյա հրադադար է հաստատվել Սիրիայում, որի ընթացքում որոշ տարածքներ, հատկապես Արևելյան Ղութա հումանիտարական օժանդակություններ փոխանցելու հնարավորություն պիտի ստեղծվի: