Մակրոնն ու Թրամփը նպատակ ունեն Սիրիայի հարցով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներն ընդգծել են իրենց քաղաքականություններում փոփոխություն մտցնելու համար Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը:
Համաձայն Ռոյտերզ լրատվական գործակալության հաղորդման՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ՝ Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ընգծել են, որ Ռուսաստանը չի կատարում Արևելյան Ղութայում հայտարարված հրադադարի պայմանները։ Նախագահները համաձայնվել են այդ կապակցությամբ Դամասկոսի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ:
Մակրոնն ու Թրամփն այն պայմաններում են նման հեռախոսազրույց ունեցել, երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, ընդգծելով Սիրիայում հրադադար հաստատելու ուղղությամբ Ռուսաստանի պատրաստակամությունը, հայտարարել է. «Հրադադարի պայմանների կատարման վերաբերյալ ահաբեկիչների և զինված խմբերի կողմից որևէ երաշխիք գոյություն չունի, քանի որ ներկայումս այդ խմբերն ու դրանց աջակիցները Սիրիայում հրադադարի հաստատման ճանապարհին գլխավոր արգելքներն են համարվում»:
ՄԱԿ-ի ԱԽ-ն փետրվարի 24-ին Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու և շրջափակված տարածքներ հումանիտար օգնություն առաքելու նպատակով ընդունեց թիվ 2401 բանաձևը:
Բանաձևն ընդունվեց այն պայմաններում, երբ Ռուսաստանի խորհրդակցությունների արդյունքում ահաբեկչական խմբերն, այդ թվում՝ ԻԼԻՊ-ը, Ալ-Ղաիդան ու Ջեբհաթ-ալ-Նուսրան չպետք է հրադադարի կողմեր համարվեն: