Կրեմլը հերքել է ռուս հաքերների կիբեր-հարձակման լուրը Գերմանիայի դեմ
Մարտ 02, 2018 14:26 Asia/Tehran
Կրեմլի խոսնակը հերքել է լուրերն այն մասին, որ ռուս հաքերները կիբեր-հարձակում են իրականացրել Գերմանիայի դեմ:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Դմիտրի Պեսկովը մամլո ասուլիսում հայտարարել է, որ առանց որևէ պատճառի Ռուսաստանը մեղադրվել է նման հարձակման մեջ:
Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ Մոսկվան ցավում է, որ աշխարհում տեղի ունեցող կիբեր-հարձակումներն՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու վերագրում են ռուս հաքերներին:
Չորեքշաբթի օրը Գերմանիան հայտարարել է, որ հաքերները թիրախ են դարձրել պետական համակարգչային ցանցը: Գերմանիայի լրատվամիջոցները հայտարարել են, որ հարձակումն իրականացել է Ռուսաստանի «AP28» հաքերային խմբի կողմից:
Պիտակ