Կրեմլը հերքել է ռուս հաքերների կիբեր-հարձակման լուրը Գերմանիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i85695-Կրեմլը_հերքել_է_ռուս_հաքերների_կիբեր_հարձակման_լուրը_Գերմանիայի_դեմ
Կրեմլի խոսնակը հերքել է լուրերն այն մասին, որ ռուս հաքերները կիբեր-հարձակում են իրականացրել Գերմանիայի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2018 14:26 Asia/Tehran
  • Կրեմլը հերքել է ռուս հաքերների կիբեր-հարձակման լուրը Գերմանիայի դեմ

Կրեմլի խոսնակը հերքել է լուրերն այն մասին, որ ռուս հաքերները կիբեր-հարձակում են իրականացրել Գերմանիայի դեմ:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Դմիտրի Պեսկովը մամլո ասուլիսում հայտարարել է, որ առանց որևէ պատճառի Ռուսաստանը մեղադրվել է նման հարձակման մեջ:

Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ Մոսկվան ցավում է, որ աշխարհում տեղի ունեցող կիբեր-հարձակումներն՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու վերագրում են ռուս հաքերներին:

Չորեքշաբթի օրը Գերմանիան հայտարարել է, որ հաքերները թիրախ են դարձրել պետական համակարգչային ցանցը: Գերմանիայի լրատվամիջոցները հայտարարել են, որ հարձակումն իրականացել է Ռուսաստանի «AP28» հաքերային խմբի կողմից: