Արեւելյան Գութայում առնվազն 770 մարդԷ զոհվել. «Բժիշկներ առանց սահմանների»
https://parstoday.ir/hy/news/world-i85703-Արեւելյան_Գութայում_առնվազն_770_մարդԷ_զոհվել._Բժիշկներ_առանց_սահմանների
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը (MSF) հայտնել Է փետրվարի 18-ից մինչեւ 27-ը Արեւելյան Գութայում ավելի քան 770 խաղաղ բնակիչների զոհվելու ու եւս ավելի քան 4,05 հազար մարդու վիրավորվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2018 15:18 Asia/Tehran
  • Արեւելյան Գութայում առնվազն 770 մարդԷ զոհվել. «Բժիշկներ առանց սահմանների»

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը (MSF) հայտնել Է փետրվարի 18-ից մինչեւ 27-ը Արեւելյան Գութայում ավելի քան 770 խաղաղ բնակիչների զոհվելու ու եւս ավելի քան 4,05 հազար մարդու վիրավորվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

MSF-ի հայտարարության մեջ ասված Է, որ վերջին երկու օրվա ընթացքում շարունակվում են գնդակոծումները Արեւելյան Գութայի շրջանում: «Փետրվարի 18-ի երեկոյից մինչեւ փետրվարի 27-ի երեկո վերքեր Է ստացել 4050 մարդ, զոհվել Է ավելի քան 770 հոգի»,- նշվում Է հայտարարության մեջ: «Որքան մեզ հայտնի Է, շրջանից բժշկական տարհանումներ չեն անցկացվել»,-հայտնել Է կազմակերպությունը, հավելելով, որ շրջանին հումանիտար մատակարարումներ նույնպես չեն իրականացվել: Հայտարարության համաձայն, կազմակերպության կողմից աջակցվող բուժհաստատությունը գնդակոծվել Է երեք անգամ:

Վերջին անգամ վիրավորվել Է բուժաշխատողներից մեկը: Ընդամենը գնդակոծման տակ են հայտնվել կազմակերպության հետ կապված 20 օբյեկտներից 15-ը: MSF-ի տվյալներով՝ ընդամենը փետրվարի 18-ից զոհվել Է կազմակերպության հետ կապված երեք բուժաշխատող, եւս ութը տուժել են: Արեւելյան Գութայում օրհասական հումանիտար իրադրություն Է ստեղծվում. զինյալներն արգելափակում են խաղաղ բնակիչների ելքը շրջանից, խոչընդոտում են հումանիտար բեռները տեղ հասցնելուն եւ վիրավորների տարհանմանը:

ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել Է 2401 բանաձեւը, որը պահանջում Է, որ բոլոր կողմերը դադարեցնեն բախումները եւ առնվազն 30 օր հումանիտար դադար ապահովեն Սիրիայի ամբողջ տարածքում, սակայն ահաբեկիչները շարունակում են գնդակածումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am