ԱՄՆ-ում կայացել է հակասիոնիստական համագումար
https://parstoday.ir/hy/news/world-i85763-ԱՄՆ_ում_կայացել_է_հակասիոնիստական_համագումար
Washington Report պարբերականը՝ «ԱՄՆ հետազոտական ինստիտուտի միջինարևելյան բաժնի» համագործակցությամբ Վաշինգտոնում հակասիոնիստական համագումար է կազմակերպել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2018 14:02 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում կայացել է հակասիոնիստական համագումար

Washington Report պարբերականը՝ «ԱՄՆ հետազոտական ինստիտուտի միջինարևելյան բաժնի» համագործակցությամբ Վաշինգտոնում հակասիոնիստական համագումար է կազմակերպել:

«Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ շաբաթ օրը Վաշինգտոնում կայացած հակասիոնիստական մեկօրյա համագումարը կրում է «Իսրայելական լոբբիի ներգործումը և ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա նրա թողած ազդեցությունը» խորագիրը:

Համագումարի բանախոսները, որոնց մեծ մասն արևմտյան երկրների համալսարանականներ ու լրագրողներ էին, քննարկել են ԱՄՆ Կոնգրեսի ու պետական մարմինների որոշումների վրա սիոնիստների քաղաքականությունների, տակտիկաների ու ստրատեգիայի թողած ազդեցությունը:

Համագումարի կազմակերպիչների խոսքերով՝ ամերիկացիները գնալով ավելի իրազեկ են դառնում այդ ազդեցության վերաբերյալ, իսկ քաղաքական գործիչները փորձում են թաքցնել դա: Այսօր երկրի բնակչության 85 տոկոսը դեմ է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերած օժանդակություններին:

1948 թվականին Սիոնիստական ռեժիմի ձևավորումից ի վեր, ԱՄՆ-ի կողմից այդ ռեժիմին ցուցաբերած օգնությունները կազմել են ավելի քան 250 միլիարդ դոլար: