Մոսկվա.«ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում գտնվող ահաբեկիչներին»
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը ջանքեր են գործադրում Սիրիայի արևելքում գտնվող ահաբեկիչների համար ապահով միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն այսօր այդ երկրի լրատվական ցանցերին տված հարցազրույցում ասել է.«Սիրիայում ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերը և մյուս ռազմական ստորաբաժանումները Արևելյան Սիրիայի Ալ-Թանֆի շրջանում փորձում են ահաբեկիչների գործունեության համար ապահով միջավայր ստեղծել»:
Ֆոմինը հստակեցրել է. «Վաշինգտոնը Սիրիայի արևելքում իր հսկողության տակ գտնվող տարածքը որպես ապահով վայր է օգտագործում ահաբեկիչների անվտանգությունն ապահովելու համար»:
Ռուս պաշտոնյան մտահոգություն է հայտնել Արևելյան Սիրիայի Ալ-Թանֆի բնակելի շրջանից 55 կմ հեռավորության վրա գտնվող անվտանգության գոտում տիրող իրավիճակի կապակցությամբ: «Ահաբեկիչներն ամերիկյան ուժերի օգնությամբ Իրաքի սահմանամերձ տարածքն օգտագործում են իրենց հարձակումների համար»: