Գերմանիայում սոցիալ-դեմոկրատները համաձայնել են ստեղծել նոր կառավարություն
https://parstoday.ir/hy/news/world-i85839-Գերմանիայում_սոցիալ_դեմոկրատները_համաձայնել_են_ստեղծել_նոր_կառավարություն
Գերմանիայում սոցիալ-դեմոկրատները համաձայնել են Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալիստական դաշինքների հետ համատեղ ձևավորել իշխող կոալիցիա՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 11:40 Asia/Tehran
  • Գերմանիայում սոցիալ-դեմոկրատները համաձայնել են ստեղծել նոր կառավարություն

Գերմանիայում սոցիալ-դեմոկրատները համաձայնել են Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալիստական դաշինքների հետ համատեղ ձևավորել իշխող կոալիցիա՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ:

Այս մասին հաղորդում է ZDF հեռուստաալիքը:

Ինչպես հրապարակվել է հեռուստաալիքի կայքում, ներկուսակցական որոշումների արդյունքում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամների մեծ մասը արտահայտվել են հօգուտ կոալիցիայի:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները, որից հետո սկսվեցին կոալիցիայի ձևավորման բանակցություններ, անցկացվել են 2017-ի սեպտեմբերին: Բանակցությունների մասնակիցները փետրվարի 7-ին Բեռլինում ներկայացրել են կոալիցիոն համաձայնության նախագիծ: Ենթադրաբար, նոր կառավարությունը կձևավորվի 2018-ի մարտ-ապրիլին:

1in.am