Մեկնարկել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ամենամեծ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/world-i85859-Մեկնարկել_է_ԱՄՆ_ի_և_Սիոնիստական_ռեժիմի_ամենամեծ_զորավարժությունը
Կիրակի օրը Սիոնիստական ռեժիմի բանակը ԱՄՆ-ի հետ զորավարժություն է սկսել օկուպացված տարածքներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 15:00 Asia/Tehran
  • Մեկնարկել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ամենամեծ զորավարժությունը

Կիրակի օրը Սիոնիստական ռեժիմի բանակը ԱՄՆ-ի հետ զորավարժություն է սկսել օկուպացված տարածքներում:

Սիոնիստական աղբյուրները հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի՝ համապատասխանաբար 2500 և 2000 զինվորներ են մասնակցում այս համատեղ զորավարժությանը:

Չորսօրյա զորավարժությունը իրական պատերազմի մոդելով է նախագծված, որի ընթացքում Իսրայելը բոլոր կողմերից հայտնվում է հրթիռային հարձակումների թիրախում:

ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու նպատակով շաբաթ երեկոյան Վաշինգտոն է մեկնել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույց-հանդիպում ունենալու համար:

ԱՄՆ-ը տարբեր մեթոդներով՝ այդ թվում ֆինանսավորությամբ և համատեղ ռազմական փորձեր անցկացնելով ձգտում է մարտական ոգի ներշնչել ձախողված այդ ռեժիմին:

Սիոնիստական ռեժիմը փորձում է ԱՄՆ-ի հովանավորությամբ զորավարժություններ անցկացնելով իր իմպերիալիստական քաղաքականությունը պարտադրել տարածաշրջանի երկրներին: