Մեկնարկել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ամենամեծ զորավարժությունը
Կիրակի օրը Սիոնիստական ռեժիմի բանակը ԱՄՆ-ի հետ զորավարժություն է սկսել օկուպացված տարածքներում:
Սիոնիստական աղբյուրները հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի՝ համապատասխանաբար 2500 և 2000 զինվորներ են մասնակցում այս համատեղ զորավարժությանը:
Չորսօրյա զորավարժությունը իրական պատերազմի մոդելով է նախագծված, որի ընթացքում Իսրայելը բոլոր կողմերից հայտնվում է հրթիռային հարձակումների թիրախում:
ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու նպատակով շաբաթ երեկոյան Վաշինգտոն է մեկնել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույց-հանդիպում ունենալու համար:
ԱՄՆ-ը տարբեր մեթոդներով՝ այդ թվում ֆինանսավորությամբ և համատեղ ռազմական փորձեր անցկացնելով ձգտում է մարտական ոգի ներշնչել ձախողված այդ ռեժիմին:
Սիոնիստական ռեժիմը փորձում է ԱՄՆ-ի հովանավորությամբ զորավարժություններ անցկացնելով իր իմպերիալիստական քաղաքականությունը պարտադրել տարածաշրջանի երկրներին: