Վենեսուելա.«ԱՄՆ-ն ամենամեծ ագրեսսորն է աշխարհում»
Հակադարձելով ԱՄՆ-ի թշնամական քայլերին, Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամենամեծ ագրեսսորն է աշխարհում, որը փորձում է զոհի դերում հանդես գալ:
«Թելե Սուր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վենեսուելայի արտգործնախարարությունը հերքել է Վաշինգտոնի վերջերս կատարած հայտարարությունը, թե Կարակասը լուրջ սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ-ի անվտանգության համար:
Հայտարարության մեջ ասված է. «Նիկոլաս Մադուրոյի նախագահությամբ Վենեսուելայի օրինական կառավարությունը կործանելու նպատակով, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում այս երկրի դեմ և այդպիսով ի ցույց դնում իր թշնամությունը»:
«ԱՄՆ-ն անապահովություն է տարածում աշխարհում և իրական սպառնալիք է համարվում միջազգային անվտանգության ու խաղաղության համար»․ ասված է Վենեսուելայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Վենեսուելայի արտգործնախարարությունը նշել է, որ ԱՄՆ-ի քայլերի համար պետք է պատիժ սահմանել միջազգային օրենքների շրջանակներում: Վենեսուելան համոզված է, որ մայիսին կայանալիք ընտրությունների շեմին ԱՄՆ-ը փորձում է միջամտել երկրի ներքին գործերին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Կոնգրեսից պահանջել է մեկ տարով երկարաձգել Վենեսուելայի դեմ պատժամիջոցները: