Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Դոնբասում հրադադարը պահպանելու պատրաստակամությունը
Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումները պատրաստ են Դոնբասում հրադադարի մասին մարտի 5-ին ուժի մեջ մտնող համաձայնությունների կատարմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 4-ին տեղեկացրել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինայի ԶՈՒ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում գտնվող ստորաբաժանումները «պատրաստ են Ուկրաինայի արևելքում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի ներդրման և պահպանման բոլոր միջոցառումների կատարմանը»։
Ավելի վաղ մարտի 4-ին, հռչակված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները ստացել են սպասվող հրադադարի խիստ պահպանման հրաման։
Կոնտակտային խմբի մասնակիցները փետրվարի 28-ին, Մինսկում կայացած նիստում պայմանավորվել են մարտի 5-ի կեսգիշերից Դոնբասում նոր հրադադարի հաստատման վերաբերյալ։
Armenpress.am