Մակրոնը կոչ է արել Ռոհանիին աջակցել հրադադարի պահպանմանը Արեւելյան Գուտայում
https://parstoday.ir/hy/news/world-i85879-Մակրոնը_կոչ_է_արել_Ռոհանիին_աջակցել_հրադադարի_պահպանմանը_Արեւելյան_Գուտայում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիին կոչ է արել ազդեցություն գործել Դամասկոսի վրա՝ Արեւելյան Գուտայի վրա հարձակումները դադարեցնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2018 06:10 Asia/Tehran
  • Մակրոնը կոչ է արել Ռոհանիին աջակցել հրադադարի պահպանմանը Արեւելյան Գուտայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիին կոչ է արել ազդեցություն գործել Դամասկոսի վրա՝ Արեւելյան Գուտայի վրա հարձակումները դադարեցնելու համար:

Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը:
«Ֆրանսիական պետության ղեկավարը կոչ է արել Իրանի նախագահին անհրաժեշտ ճնշում գործադրել սիրիական վարչակարգի վրա՝ Արեւելյան Գուտայի բնակչության անխնա գնդակոծմանը վերջ տալու համար»,- հայտնել են Ելիսեյան պալատում: Ֆրանսիական կողմը նաեւ անհրաժեշտ է համարում նաեւ ապահովել «մարդասիրական օգնության մուտքը եւ վիրավորների տարհանումը»:
Մակրոնն ու Ռոհանին հաստատել են օպերատիվ ռեժիմում «միասին աշխատելու» իրենց պատրաստակամությունը՝ մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու եւ հրադադարի պահպանումը ապահովելու համար:

News.am