Ամանո. ՀԳՀԾ-ի պարտությունը միջուկային ստուգումների համակարգի համար մեծ պարտություն կլինի
ԱԷՄԳ-ի գերատեսուչը նշել է, որ ՀԳՀԾ-ն ստուգման համակարգի համար մեծ նվաճում է: «Այս համաձայնագրի պարտությունը միջուկային ստուգման համակարգի համար մեծ պարտություն կլինի». ասել է նա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Յուկիա Ամանոն երկուշաբթի օրը գործակալության հաղորդագրության ընթերցումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «ՀԳՀԾ-ն և դրա գործադրումը, ՀԳՀԾ-ում ներկայացված պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության ստուգման համակարգի համար մեծ ձեռքբերում են ու ՀԳՀԾ-ի պարտությունը միջուկային ստուգման համակարգի համար մեծ պարտություն կլինի»:
ԱԷՄԳ-ի գերատեսուչն անկարևոր համարելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դժգոհությունն, ասել է. «Գործակալության փորձագետները 3000 ժամ/օր ներկայություն են ունեցել Իրանում և այդ երկրի միջուկային կառույցներում մանրակրկիտ ստուգումներ են անցկացրել, և այն թե ինչ վերաբերմունք ունեն մի շարք երկրներ ՀԳՀԾ-ից, իրենց խնդիրն է»:
ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն երկուշաբթի օրը Վճռադատ խորհրդի բացման նիստում ընթերցված հաղորդագրության մեջ ընդգծել է, որ գործակալությունն արդեն երկու տարի ստուգումներ է կատարում և վերահսկում է ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանի ստանձնած պարտավորությունների մանրակրկիտ գործադրումը:
ԱԷՄԳ-ն մինչ այսօր իր 9-ը պաշտոնական զեկույցներում հաստատել է միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմությունը: Այդուհանդերձ ԱՄՆ-ն պնդում է, թե Իրանը հավատարիմ չէ այդ համաձայնությանը: