Իսպանիայում կանայք բողոքի ցույց են անցկացրել
(last modified Fri, 09 Mar 2018 07:31:44 GMT )
Մարտ 09, 2018 11:01 Asia/Tehran
  • Իսպանիայում կանայք բողոքի ցույց են անցկացրել

Հինգշաբթի օրը, կանանց համաշխարհային օրվա առիթով, հարյուր հազարավոր կանայք Իսպանիայի տարբեր քաղաքներում ցույց են անցկացրել, պահանջեով խտրականությունների վերացում և հասարակական հավասար իրավունքներ:

Իսպանական Աֆե գործակալության հաղորդմամբ, աշխատավորական միությունները հայտարարել են, որ  հինգշաբթի օրը անցկացված բողոքի ցույցերին մասնակցել է  շուրջ 6 մլն կին :

Աշխատավորական միությունները հայտարարել են, որ ավելի քան 170 հազար հոգի մասնակցել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված ցույցին, ինչի պատճառով արձակվել էին մետրոյի որոշ կանգառներ, որպեսզի մեծ թվով կանայք հնարավորություն չունենան մասնակցել բողոքի ցույցին:

Բարսելոնայում անցկացված ցույցը վերջին մի քանի տարիների ընթացքում անցկացված ամենամեծ ցույցն էր, որին մասնկցել էր 600 հազար հոգի:

Ըստ այս հաղորդման, այս տարի Իսպանիայում կանանց համաշխարհային օրը անցկացված ցույցերը ուշադրության կենտրոնում հայտնվեն կանանց վերաբերող ու մոռացված խնդիրները ինչպես աշխատավարձերի մեծ տարբերությունները, բռնաբարությունը և զբաղվածության ու ընտանքին վերաբերող հարցեր: