Վաշինգտոնի դերը ԻԼԻՊ-ի ստեղծման գործում
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածուն խոստովանել է, որ իր երկիրը դեր ունի ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձևավորման գործում:
Ամերիկացի քաղաքական գործիչ Ռոն Պոլը «Եվրասիա» թերթում գրել է, որ իր երկիրը կարևոր դերակատար է եղել ԻԼԻՊ և Ալ-Քաիդա ահաբեկչական խմբերի ձևավորման գործում՝ Իրաքում ԱՄՆ-ի միջամտության նպատակով:
Ռոն Պոլը ավելացրել է, որ Վաշինգտոնը պետք է հարգի Իրաքի խորհրդարանի վերջին որոշումը, որը պահանջում է արտասահմանյան զորքերը դուրս բերել այդ երկրից:
Հանրապետական կուսակցության ավագ անդամը նշել է, որ ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք անուղղակիօրեն 1 միլիոն մարդու զոհվելու պատճառ է դարձել և ոչնչացրել է Իրաքի բոլոր ենթակառուցվածքները:
Ամերիկացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարստացված ուրանի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման հետևանքով իրաքցիների մի քանի սերունդների մոտ կառաջանան տարբեր բնածին հիվանդություններ: