Պուտին. Սիրիան քիմիական զենք չունի
Ռուսաստանի նախագահը շաբաթ օրը ԱՄՆ-ի «Էն Բի Սի» հեռուստակայանին տված հարցազրույցու նշել Է, որ Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենք կիրառվելու մասին տարածվող լուրերն անհիմն են: Նա ընդգծել է, որ ահաբեկիչներն են այդ երկրում քիմիական զենք օգտագործում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վլադիմիր Պուտինը հավելել է. «Ահաբեկիչները փորձում են քիմիական հարձակումները վերագրել Սիրիայի կառավարությանը»:
«Ահաբեկիչները նման քայլերով նպատակ ունեն Սիրիայի կառավարության դեմ պայքարի համար համախմբել իրենց անդամներին»,-նշել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը, պահանջել է այդ կապակցությամբ լիարժեք հետաքննություն անցկացնել:
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մի քանի անգամ փորձ են կատարել Սիրիայում քիմիական հարձակումները վերագրել այդ երկրի կառավարությանը, ինչը Դամասկոսը հերքել է:
Պաշտոնական հաղորդումների համաձայն, ահաբեկիչները մինչ այսօր Իրաքում ու Սիրիայում մի քանի անգամ քիմիական զենք են օգտագործել: