Ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել Բաքվում
https://parstoday.ir/hy/news/world-i86407-Ընդդիմությունը_հանրահավաք_է_կազմակերպել_Բաքվում
Ադրբեջանի կառավարության ընդդիմադիրները մասնակցել են մայրաքաղաք Բաքվում կառավարության քաղաքականությունների դեմ կազմակերպված հանրահավաքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2018 03:58 Asia/Tehran
  • Ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել Բաքվում

Ադրբեջանի կառավարության ընդդիմադիրները մասնակցել են մայրաքաղաք Բաքվում կառավարության քաղաքականությունների դեմ կազմակերպված հանրահավաքին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ադրբեջանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների և խմբավորումների հարյուրավոր կողմնակիցներ, շաբաթ օրը բողոքել են այդ երկրում նախագահական ընտրությունները ժամկետից շուտ անցկացվելու որոշման դեմ: Բողոքարարները կառավարությանը մեղադրել են ընտրությունները կեղծելով իր իշխանությունն ամրապնդելու մեջ:

Ցուցարարները Ադրբեջանի կառավարությանը մեղադրել են կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի, նաև հասարակության կարիքավոր խավի խնդիրների կարգավորման հարցում անկարողության մեջ:

Ադրբեջանի կառավարության ընդդիմադիր որոշ կուսակցություններ, այդ թվում «Ժողովրդական ճակատ»-ն ու «Մուսավաթ»-ը, բոյկոտել են նախագահական առաջիկա ընտրությունները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին նախագահական ընտրությունները հոկտեմբերի 17-ի փոխարեն ապրիլի 11-ին անցկացվելու մասին հրամանագիր է ստորագրել: