Բեռլինում մզկիթ է հրկիզվել
https://parstoday.ir/hy/news/world-i86467-Բեռլինում_մզկիթ_է_հրկիզվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մզկիթ է հրկիզվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2018 03:47 Asia/Tehran
  • Բեռլինում մզկիթ է հրկիզվել

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մզկիթ է հրկիզվել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի ոստիկանությունը կիրակի գիշեր հայտարարեց, որ երեք ծայրահեղական պատանիներ հրկիզել են Բեռլինի  Ռինքենդրոֆ տարածքում գտնվող մի մզկիթ:

Հրդեհի հետևանքով մզկիթի ներքին բաժինը լիովին վնասվել է:

Բեռլինի «Քոքա Սինան» մզկիթը կառավարվում էր Անկարայի կառավարությանը կից աշխատող՝ Թուրքիայի կրոնական հարցերի իսլամական միության կողմից:

Բեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ մզկիթի հրդեհի հետ կապված հետաքննությունը շարունակվում է, սակայն հավանական է, որ դա կատարվել է քաղաքական հողի վրա:

Անկարա-Բեռլին հարաբերությունները սրվել են շուրջ մեկ տարի առաջվանից ու նրանից հետո, երբ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի քաղաքական գործիչներին չթույլատրեց ելույթ ունենալ այդ երկրի թրքական համայնքի հանրահավաքներում: