Պուտին.«Ղրիմը երբեք չենք վերադարձնելու Ուկրաինային»
https://parstoday.ir/hy/news/world-i86513-Պուտին._Ղրիմը_երբեք_չենք_վերադարձնելու_Ուկրաինային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացառել է Ղրիմի վերադարձի հնարավորությունը Ուկրաինային: Այս մասին նա հայտնել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված  հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2018 14:41 Asia/Tehran
  • Պուտին.«Ղրիմը երբեք չենք վերադարձնելու Ուկրաինային»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացառել է Ղրիմի վերադարձի հնարավորությունը Ուկրաինային: Այս մասին նա հայտնել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված  հարցազրույցում:

Հարցին՝ թե հնարավո՞ր են այնպիսի հանգամանքներ առաջանան, որի դեպքում Ղրիմը վերադարձվի Ուկրաինային, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է. «Նման հանգամանքներ չկան և երբեք չեն լինի»:

2016թ. Պուտինն արդեն հայտարարել էր, որ Ղրիմի պատկանելիության հարցը «պատմականորեն փակ է»:

Պուտինն այն դեպքում է բացառել Ղրիմի վերադարձն Ուկրաինային, երբ Եվրամիությունը Ուկրաինայի արևելյան հատվածում և Ղրիմի թերակղզում  ընթացող իրադարձությունների կապակցությամբ պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի դեմ:

2014 թվականին անցկացված հանրաքվեից հետո Ղրիմի թերակղզին միակողմանիորեն անկախություն հռչակեց և Ռուսաստանին միանալու դիմում ներկայացրեց, որից հետո Ռուսաստանի պաշտոնատարները մի պայմանագիր ստորագրելով հաստատեցին Ղրիմի միացումն այդ երկրին: