Պուտին.«Ղրիմը երբեք չենք վերադարձնելու Ուկրաինային»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացառել է Ղրիմի վերադարձի հնարավորությունը Ուկրաինային: Այս մասին նա հայտնել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հարցին՝ թե հնարավո՞ր են այնպիսի հանգամանքներ առաջանան, որի դեպքում Ղրիմը վերադարձվի Ուկրաինային, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է. «Նման հանգամանքներ չկան և երբեք չեն լինի»:
2016թ. Պուտինն արդեն հայտարարել էր, որ Ղրիմի պատկանելիության հարցը «պատմականորեն փակ է»:
Պուտինն այն դեպքում է բացառել Ղրիմի վերադարձն Ուկրաինային, երբ Եվրամիությունը Ուկրաինայի արևելյան հատվածում և Ղրիմի թերակղզում ընթացող իրադարձությունների կապակցությամբ պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի դեմ:
2014 թվականին անցկացված հանրաքվեից հետո Ղրիմի թերակղզին միակողմանիորեն անկախություն հռչակեց և Ռուսաստանին միանալու դիմում ներկայացրեց, որից հետո Ռուսաստանի պաշտոնատարները մի պայմանագիր ստորագրելով հաստատեցին Ղրիմի միացումն այդ երկրին: