ԱՄՆ-ն կրկին սպառնացել է Սիրիայի դեմ ռազմական հարձակմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i86533-ԱՄՆ_ն_կրկին_սպառնացել_է_Սիրիայի_դեմ_ռազմական_հարձակմամբ
ԱՄՆ-ն շարունակելով Սիրիայի դեմ իր թշնամական քայլերը, կրկին ռազմական սպառնալիք է հնչեցրել այդ երկրի հասցեին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2018 04:11 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն կրկին սպառնացել է Սիրիայի դեմ ռազմական հարձակմամբ

ԱՄՆ-ն շարունակելով Սիրիայի դեմ իր թշնամական քայլերը, կրկին ռազմական սպառնալիք է հնչեցրել այդ երկրի հասցեին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում տեղեկացնելով Սիրիայում հրադադարի կապակցությամբ նոր բանաձևի մշակման մասին, ասել է. «Եթե Սիրիան իր քաղաքացիների դեմ քիմիական զենք օգտագործի, ԱՄՆ-ն Դամասկոսի դեմ ռազմական քայլ կձեռնարկի»:

Նիքի Հեյլին Ռուսաստանին մեղադրելով հրադադարի մասին բանաձևի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները չհարգելու մեջ, ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե Սիրիայում քիմիական զենքեր օգտագործվեն, Վաշինգտոնը կձեռնարկի համապատասխան քայլեր»:

ԱՄՆ-ն վերջին երկու տարիների ընթացքում մի քանի անգամ, առանց որևէ ապացույց ներկայացնելու, Սիրիայի բանակին մեղադրել է քիմիական զենքերի օգտագործման մեջ և ռմբակոծել  սիրիական ուժերի դիրքերը: