ԱՄՆ-ն ու Եվրոպան այսօր Բեռլինում բանակցելու են ՀԳՀԾ-ի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i86677-ԱՄՆ_ն_ու_Եվրոպան_այսօր_Բեռլինում_բանակցելու_են_ՀԳՀԾ_ի_շուրջ
ԱՄՆ-ի և 5+1 խմբի անդամ եվրոպական երկրների ներկայացուցիչներն այսօր Բեռլինում զրուցելու են Իրանի կողմից ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2018 04:11 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու Եվրոպան այսօր Բեռլինում բանակցելու են ՀԳՀԾ-ի շուրջ

ԱՄՆ-ի և 5+1 խմբի անդամ եվրոպական երկրների ներկայացուցիչներն այսօր Բեռլինում զրուցելու են Իրանի կողմից ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության շուրջ:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հանդիպումն ու զրույցն անց է կացվելու առանց լրագրողների ներկայության: Մասնակից պաշտոնատարների մակարդակի և բանակցության թեմաների մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել:

Ավելի վաղ, Գերմանիայի ԱԳ նախարարության տեղյակ մի աղբյուր, ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բեռլինում նախատեսված նիստում որոշումներ են ընդունվելու Իրանի միջուկային աշխատանքների արգելման, հրթիռային ծրագրի դադարեցման, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի ռազմական  ազդեցության վերաբերյալ :

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը  Թուիթերում կատարած գրառման մեջ նշել էր. «ԱՄՆ-ն այն դիրքում չի գտնվում, որ ՀԳՀԾ-ի համար նախապայմաններ որոշի»: