Անկարայի պատասխանը Եվրախորհրդարանի բանաձևին
Թուրքիայի կառավարության խոսնակն ընդգծել է, որ Անկարայի տեսակետից վերջերս Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի վերաբերյալ արձակված բանաձևը անվավեր է:
Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները և տարածքից դուրս բերել զորքերը:
Թուիթերի իր անձնական էջում Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդագն անվավեր համարելով վերջերս Եվրախորհրդարանի արձակած բանաձևն ընդգծել է, որ Թուրքիան չի պատրաստվում դադարեցնել հակաահաբեկչական գործողությունները:
Նա ասել է. «Մինչև ահաբեկիչների լիակատար վերացումը Աֆրինում և տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն ապահովելը, կշարունակվի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործունեությունը:
Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Թուրքիային կոչ է արել դադարեցնել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործունեությունը Սիրիայում:
Բանաձևում նշվում է, որ այդ գործողությունը սպառնալիք է տարածաշրջանում խաղաղ բնակչության համար: