ՀԳՀԾ-ի հանձնաժողովի համատեղ նիստում ԱՄՆ-ի մեկուսացումը
Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Թուիթերում գրել է.«Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի հանձնաժողովի համատեղ նիստում, բոլոր հինգ անդամ պետությունների միասնության դիմաց ԱՄՆ-ն աննախադեպ մեկուսացվեց»:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 11-րդ հանդիպումը տեղի ունեցավ այսօր `ուրբաթ, Իրանի արտաքին գործերի պետքարտուղարի տեղակալ Սայեդ Աբբաս Արաղչիի գլխավորությամբ և 5 + 1 խմբի պատվիրակությնների և Եվրամիության ներկայացուցչի և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտի ներկայությամբ:
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի 10 զեկույցների համաձայն, ԻԻՀ-ն լիարժեքորեն կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Նա միջազգային այս համաձայնության բոլոր կողմերից պահանջել է լիարժեքորեն կատարել իրենց պարտավորությունները:
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հակազդելով ՀԳՀԾ-ի կետերը փոփոխելու համար ԱՄՆ-ի ջանքերին, ընդգծել է. «Այս միջազգային համաձայնությունը որևէ դեպքում կրկին բանակցության ու վիճարկման ենթարկվելու հնարավորություն չունի»: