Թուրքիան նոր զորքեր է գործուղել Սիրիայի հյուսիսային շրջան
Թուրքական բանակն սարքավորումներ և ուժեր է տեղակայել Սիրիայի հյուսիսում գործողությունները շարունակելու համար:
Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի շրջանում թուրքական զինված ուժերի ներկայության 55-րդ օրը, Թուրքիայի բանակն տարածաշրջան է գործուղել 600 հատուկջոկատային ուժեր և մի շարք զրահամեքենաներ:
Միևնույն ժամանակ Թուրքիայի բանակը հայտարարություններ է տարածել քրդերեն և արաբերեն լեզուներով Աֆրինի բնակիչների համար, իսկ անվտանգության որոշակի նախազգուշացումներ անելով պահանջել է վստահել թուրքական բանակին:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտել այդ քաղաքի դեմ Թուրքիայի բանակի հարձակումը և հայտարարել, որ Անակարան այդ քայլով ոտնահարել է Սիրիայի ազգային ինքնիշխանությունը: