Թուրքիայի արձագանքը ՄԱԿ-ի զեկույցին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը միտումնավոր քայլ է համարում այդ երկրում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից տարածված զեկույցը:
«Ֆրանս-պրես» գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «2016թ. Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո այդ երկրում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տալիս, որ այս կառույցը ահաբեկչական խմբերի ու հեղաշրջման կազմակերպիչների մեղսակիցն է»:
Հաղորդագրության մեջ ասված է. «Թուրքիայն անընդունելի է համարում միտումնավոր ու ոչ հստակ տեղեկություններով հագեցված ՄԱԿ-ի զեկույցը»:
Իր վերջին զեկույցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր կոմիսար Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը հայտարարել է. «Թուրքիայում տեղի ուենցած հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեղադրանքով Անկարայի պաշտոնյաները առանց բավարար հիմքի ձերբակալել կամ աշխատանքից ազատել են տասնյակ հազարավոր անձանց»:
ԵՄ-ը և Թուրքիայի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները այդ երկրի կառավարությանը մեղադրում են հեղաշրջման պատրվակով քաղաքական ընդդիմադիրների հետ հաշվեհարդար իրականացնելու մեջ: