Նյու Յորքում ցույցեր են անցկացվել Մոհամմեդ Բին Սալմանի դեմ
Մեծ թվով ակտիվիստներ, Նյու Յորքի Մանհեթենում բողոքի ցույց են կազմակերպել՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի Միացյալ Նահանգներ կատարած այցի դեմ:
Ալ-Ջազիրա ցանցի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները և ակտիվիստները, Նյու Յորքի Մանհեթենի քաղաքապետարանի շենքի դիմաց կազմակերպած ցույցի ընթացքում հայտարարել են, որ բողոքում են Սաուդյան արքայազն Մոհամմադ Բին Սալմանի ԱՄՆ կատարած այցի դեմ:
Ցուցարարները դատապարտվել են Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ իրականացրած ռազմական հարձակումներն ու դրանց աղետալի հետևանքները:
Ցուցարարներն ԱՄՆ կառավարությանը կոչ են արել դադարեցնել Սաուդյան ռեժիմին ցուցաբերած աջակցությունը և ընդգծել են, որ Սաուդյան թագաժառանգն անցանկալի մարդ է:
Բողոքարարները Նյու-Յորքի քաղաքապետին կոչ են արել չեղարկել հաջորդ շաբաթ նախատեսված Մուհամեդ բեն Սալմանի այցն այդ քաղաք:
ԱՄՆ Սենատի որոշ սենատորներ Մոհամմեդ Բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ բողոքել են Եմենի ժողովրդի նկատմամբ Ռիադի քայլերի դեմ:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը երկուշաբթի երեկոյան Վաշինգտոն է ժամանել: