Բաղդադը բողոքել է Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության դեմ
Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրաքի ԱԳ նախարարը քննադատել է այդ երկրի հյուսիսում Անկարայի իրականացրած ռազմական գործողությունը:
Չորեքշաբթի օրը, Ահմեդ Յիլդիզի հետ Բաղդադում կայացած հանդիպմանը, Էբրահիմ Ջաաֆարին քննադատել է իր երկրի հյուսիսային շրջանում Թուրքիայի ռազմական գործողությունը և թուրք ուժերի մուտքն այդ երկիր: Նա ընդգծել է նման գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդել է «Ֆարս» գործակալությունը:
«Իրաքը երբեք հարևան երկրներին թույլ չի տալու երկրի տարածքում ռազմական քայլերի դիմել».ասել է Ջաաֆարին:
Թուրքիայի ԱԳ նախարարը ևս իր հերթին պահանջել է Անկարայում անհապաղ գումարել Թուրքիա-Իրաք համատեղ կոմիտեի նիստը:
Ըստ Թուրքիայի բանակի հայտարարության, Իրաքի հյուսիսային շրջանի վրա երեքշաբթի օրվա հարձակման ժամանակ սպանվել են Քրդստանի Բանվորական կուսակցության 12 անդամներ: