Թուրքիայի որոշումը Կիպրոսի հետ վիճելի նավթային դաշտում հետազոտական գործողությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i87208-Թուրքիայի_որոշումը_Կիպրոսի_հետ_վիճելի_նավթային_դաշտում_հետազոտական_գործողությունների_վերաբերյալ
Բրիտանական Գարդիան օրաթերթը հաղորդել է Թուրքիան որոշել է Կիպրոսի հետ վիճելի նավթային դաշտում հետազոտություններ իրականացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2018 13:29 Asia/Tehran
  • Թուրքիայի որոշումը Կիպրոսի հետ վիճելի նավթային դաշտում հետազոտական գործողությունների վերաբերյալ

Բրիտանական Գարդիան օրաթերթը հաղորդել է Թուրքիան որոշել է Կիպրոսի հետ վիճելի նավթային դաշտում հետազոտություններ իրականացնել:

Հաղորդման համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա, որ տարածքի բնական պաշարները շահագործվեն Կիպրոսի  հունաբնակ համայնքի կողմից:

Գարդիանի գրությամբ, Եվրամիությունը զգուշացրել է, որ այդ բնական ռեսուրսների շահագործումը Կիպրոսի Հանրապետության օրինական իրավունքն է:

Այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարությունը անտեսում է արտաքին քաղաքականության քննադատությունը, որը հիմնված է ռազմական ուժի  օգտագործման  կամ սպառնալիքի վրա:

Ատլանտյան խորհրդի էներգետիկ անվտանգության փորձագետ Ջոն Ռոբերթսն ասել է .- «Թուրքիայի և միջազգային հորատման նավերի միջև բախման իրական վտանգը մեծ է»: