Թրամփը հանձնվեց ճնշումների դիմաց, Եվրոպան ժամանակավորապես ազատվեց մաքսատուրքերից
https://parstoday.ir/hy/news/world-i87236-Թրամփը_հանձնվեց_ճնշումների_դիմաց_Եվրոպան_ժամանակավորապես_ազատվեց_մաքսատուրքերից
Եվրոպացի պաշտոնատարների ազդարարություններից հետո, ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչը հայտարարեց, որ Եվրոպան ժամանակավորապես ազատվում է ԱՄՆ-ին մաքսատուրքերի վճարումից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2018 03:26 Asia/Tehran
  • Թրամփը հանձնվեց ճնշումների դիմաց, Եվրոպան ժամանակավորապես ազատվեց մաքսատուրքերից

Եվրոպացի պաշտոնատարների ազդարարություններից հետո, ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչը հայտարարեց, որ Եվրոպան ժամանակավորապես ազատվում է ԱՄՆ-ին մաքսատուրքերի վճարումից:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հինգշաբթի օրը կատարած հաղորդման, ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարեց. «Եվրոպան, Կանադան, Մեքսիկան, Ավստրալիան, Արգենտինան ու Բրազիլիան ժամանակավորապես ազատվում են ԱՄՆ-ին մաքսատուրքերի վճարումից»:

«Պողպատի ու ալյումինի համար մաքսատուրքերի վճարումից ազատվելու համար բանակցություններ են ընթանում նաև Հարավային Կորեայի հետ»,-հավելեց Լայթհայզերը:

Ի դեպ, Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Յերքի Քաթայնենը չինական CGTN հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարեց. «Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ԵՄ-ին պողպատի ու ալյումինի մաքսատուրքերից ազատելուց,  միությունը պատասխան քայլեր կձեռնարկի»:

«ԵՄ-ի պատասխան քայլերի գործադրման և կամ Համաշխարհային առևտրի կազմակերպությանը պաշտոնական բողոք ներկայացվելու ժամկետները հստակեցված չեն, սակայն երկու այլընտրանքները են մնում են օրակարգում»,-հավելեց Եվրոհանձնաժողովի փոխնախագահը: