Թրամփը հանձնվեց ճնշումների դիմաց, Եվրոպան ժամանակավորապես ազատվեց մաքսատուրքերից
Եվրոպացի պաշտոնատարների ազդարարություններից հետո, ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչը հայտարարեց, որ Եվրոպան ժամանակավորապես ազատվում է ԱՄՆ-ին մաքսատուրքերի վճարումից:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հինգշաբթի օրը կատարած հաղորդման, ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարեց. «Եվրոպան, Կանադան, Մեքսիկան, Ավստրալիան, Արգենտինան ու Բրազիլիան ժամանակավորապես ազատվում են ԱՄՆ-ին մաքսատուրքերի վճարումից»:
«Պողպատի ու ալյումինի համար մաքսատուրքերի վճարումից ազատվելու համար բանակցություններ են ընթանում նաև Հարավային Կորեայի հետ»,-հավելեց Լայթհայզերը:
Ի դեպ, Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Յերքի Քաթայնենը չինական CGTN հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարեց. «Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ԵՄ-ին պողպատի ու ալյումինի մաքսատուրքերից ազատելուց, միությունը պատասխան քայլեր կձեռնարկի»:
«ԵՄ-ի պատասխան քայլերի գործադրման և կամ Համաշխարհային առևտրի կազմակերպությանը պաշտոնական բողոք ներկայացվելու ժամկետները հստակեցված չեն, սակայն երկու այլընտրանքները են մնում են օրակարգում»,-հավելեց Եվրոհանձնաժողովի փոխնախագահը: