ԱՄՆ-ում ցույցեր են անցկացվել սևամորթ երիտասարդի սպանության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i87266-ԱՄՆ_ում_ցույցեր_են_անցկացվել_սևամորթ_երիտասարդի_սպանության_դեմ
ԱՄՆ-ում ցույցեր են անցկացվել Սակրամենտոյում երկու ոստիկանների կողմից սևամորթ երիտասարդ Ստեֆան Քլարթի սպանության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2018 14:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ցույցեր են անցկացվել սևամորթ երիտասարդի սպանության դեմ

ԱՄՆ-ում ցույցեր են անցկացվել Սակրամենտոյում երկու ոստիկանների կողմից սևամորթ երիտասարդ Ստեֆան Քլարթի սպանության դեմ:

Washington Post օրաթերթի տեղեկացմամբ, զայրացած ցուցարարները կարգախոսներ վանկարկելով, իրենց զայրույթն են հայտնել Սակրամենտոյի ոստիկանության այդ քայլի նկատմամբ:

Ուղղաթիռով կատարված նկարահանումը ցույց է տալիս, որ կիրակի երեկոյան, մի ավտոմեքենայի ապակիների կոտրվելու մասին ահազանգ ստանալուց հետո, Սակրամենտոյի ոստիկանները, դեպքի վայր ժամանելով, իր տատիկի տան հետաբակում 20 անգամ կրակելով սպանել են Ստեֆան Քլարքին:

Դեռևս պարզ չէ արդյոք այդ երկու սպաները դատավարության կենթարկվեն թե ոչ:

Washington Post-ը գրել է, որ 2017թ. ԱՄՆ-ի ոստիկանությունը հրազենով սպանել է շուրջ 987 հոգու, որոնց մեծ մասը եղել են սևամորթներ: