ԱՄՆ-ն չեղարկել է Թուրքիայի պատժամիջոցները
Թուրքիայի կողմից Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսական անձնակազմին ուղղված՝ Գյուլենի խմբի հետ համագործակցելու մեղադրանքից հետո, ԱՄՆ Կոնգրեսը չեղարկել է հակաթուրքական պատժամիջոցները:
Անատոլու լրատվական գործակալությունը հայտարարել է, որ պատժամիջոցները կիրառվել են այն բանից հետո, երբ թուրքական դատարանը ԱՄՆ հյուպատոս Ռենսոնի դեմ դատական հայց էր ներկայացրել, Գյուլեն խմբի հետ համագործակցության մեղադրանքով: Այս խնդիրը խիստ զայրացրել էր ԱՄՆ-ի պաշտոնյաներին:
Հաղորդման համաձայն, Ռանսոնը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման` Գյուլենի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ համագործակցելու մեղադրանքով:
Թուրքիայի կառավարության այս քայլը պատճառ դարձավ որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվեն: