ԱՄՆ-ը կրճատել է Պաղեստինին ուղղված ֆինանսական աջակցությունը
Մարտ 24, 2018 13:45 Asia/Tehran
ԱՄՆ-ը վավերացրել է պաղեստինցիներին ուղղված ֆինանսական աջակցության կրճատման նախագիծը: Այս մասին տեղեկացրել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
Պաղեստինցիներին ուղղված ԱՄՆ ամենամյա աջակցության կրճատման նախագիծը վավերացվել է։ Այն ուրբաթ օրը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվել ու օրենքի ուժ է ստացել:
Այդ նախագիծը պահանջում է կրճատել պաղեստինցիներին ուղղված ԱՄՆ տարեկան աջակցության մի մասը: Նախագիծը ստորագրվեց և ուժի մեջ մտավ ուրբաթ օրը՝ մեկ տրիլիոն 300 միլիարդ դոլլարի հասնող բյուջեի մասին օրինագծի քննարկման ժամանակ:
ԱՄՆ-ն մինչ այսօր ոչ մի ջանք չի խնայել Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները պաշտպանելու համար:
Պիտակ