Եվրոպացիներն Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության դեմ ցույց են իրականացրել
Հազարավոր բողոքարարներ շաբաթ օրը Եվրոպայի տարբեր քաղաքներում ցույցեր կազմակերպելով, բոողքել են Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում Թուրքիայի ռազմական գործողության դեմ:
Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, շաբաթ օրը հազարավոր բողոքարարներ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բողոքել են Աֆրինի դեմ Թուրքիայի ռազմական հարձակման և այդ քաղաքում իրականացված էթնիկա զտման դեմ:
Հարյուրավոր բողոքարարներ Գերմանիայի Համբուրգում մասնակցեցին Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ռազմական քայլի դեմ ուղղված բողոքի ցույցին:
Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի դեմ Թուրքիայի ռազմական հարձակումը դատապարտող նման ցույցեր են կազմակերպվել նաև Բրիրանիայի ու Շվեդիայի տարբեր քաղաքներում:
Թուրքիան ավելի վաղ Սիրիայի հյուսիսում իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը:
Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունը զավթողական է և ոտնահարում է Սիրիայի ինքնիշխանությունը:
Միջազգային հանրությունն ու անկողմնակալ շատ երկրներ, բազմիցս դատապարտել են Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունը և պահանջել վերջ տալ Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությանը:
Թուրքիայի ուժերի և «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված խմբի անդամների ներխուժումից հետո, Աֆրինի 350 հազար բնակիչներ տարհանվել են:
«Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված խմբի անդամները Աֆրինը զավթելուց հետո թալանել են այդ քաղաքը: