Իսպանիայի Բարսելոնայում բողոքել են Կառլոս Պուչդեմոնի ձերբակալության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i87410-Իսպանիայի_Բարսելոնայում_բողոքել_են_Կառլոս_Պուչդեմոնի_ձերբակալության_դեմ
Գերմանիայում Իսպանիայի Կատալոնիայի տարածքի պաշտոնազրկված ղեկավար Կառլս Պուչդեմոնի ձերբակալությունից հետո, հազարավոր բողոքարարներ կիրակի օրը Կատալոնիայի տարածքի դրոշները կրելով մասնակցել են Բարսելոնայում հրավիրված հանրահավաքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2018 03:14 Asia/Tehran
  • Իսպանիայի Բարսելոնայում բողոքել են Կառլոս Պուչդեմոնի ձերբակալության դեմ

Գերմանիայում Իսպանիայի Կատալոնիայի տարածքի պաշտոնազրկված ղեկավար Կառլս Պուչդեմոնի ձերբակալությունից հետո, հազարավոր բողոքարարներ կիրակի օրը Կատալոնիայի տարածքի դրոշները կրելով մասնակցել են Բարսելոնայում հրավիրված հանրահավաքին:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Իսպանիայից Կատոլանիայի տարածքի անջատման կողմնակիցները վանկա«կել էն քաղբանտարկյալներին պաշտպանող և Կառլոս Պուչդեմոնի ազատ արձակումը պահանջող կարգախոսներ:

Բարսելոնայի ոստիկանությունը չորձել է կանխել բողոքարարների մուտքը Կատալոնիա նահանգում Իսպանիայի կենտրոնական իշխանության գրասենյակ:

Գերմանիայի ոստիկանությունը կիրակի օրը գործադրելով Իսպանիայի գերագույն դատարանի դատավորի եվրոպական վճիռը, Դանիայի հետ Գերմանիայի սահմանին բերման ենթարկեց Կատալոնիայի տարածքի տեղական կառավարության պաշտոնազրկված ու փախստական ղեկավար Կառլս Պուչդեմոնին:

Շուրջ վեց ամիս առաջ և նրանից հետո, երբ Կատալոնիայի նահանգը միակողմանի անկախություն հռչակեց, Պուչդեմոնը ապստամբություն ու դավադիր քայլ ձեռնարկելու և օրենքի հանդեպ անհնազանդության մեղադրանքով Իսպանիայի գերագույն դատարան կանչվեց: Հրաժարվելով դատարան ներկայանալուց նա փախավ Բելգիա: