ԱՄՆ-ը 148 միլիոն դոլարով ավելացրել է Թելավիվին հատկացվելիք ռազմական օգնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i87448-ԱՄՆ_ը_148_միլիոն_դոլարով_ավելացրել_է_Թելավիվին_հատկացվելիք_ռազմական_օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսը 148 միլիոն դոլարով ավելացրել է Սիոնիստական ռեժիմին հատկացվելիք ռազմական օգնության բյուջեն՝ այն հասցնելով 705 միլիոն դոլարի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2018 14:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը 148 միլիոն դոլարով ավելացրել է Թելավիվին հատկացվելիք ռազմական օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսը 148 միլիոն դոլարով ավելացրել է Սիոնիստական ռեժիմին հատկացվելիք ռազմական օգնության բյուջեն՝ այն հասցնելով 705 միլիոն դոլարի:

Այդ քայլով ԱՄՆ Կոնգրեսը նպատակ ունի 2018 թվականի բյուջեի շրջանակում աջակցել Իսրայելի ռեժիմի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ընդլայնմանը: Այդ համակարգերն են՝ «Երկաթե գմբեթ»-ը,«Նետ-3»-ը (Arrow-3) և «Պրաշչա Դավիդա»-ն:

Իսրայելի ռեժիմի ռազմական գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսը 2018 թվականի բյուջեում, այս ռեժիմի հակահրթիռային պաշտպանության ծրագրին ուղղված ռազմական օգնության առումով ռեկորդային ցուցանիշ է արձանագրել։

Հաղորդումները վկայում են, որ բյուջեի այդ ավելացումը կօգտագործվի Սիոնիստական ռեժիմի համակարգերի փորձարկման համար:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իսրայելի ռեժիմին ցուցաբերվող աջակցությանը , մասնավորապես ՀՀՊ համակարգերի կապակցությամբ 6 միլիարդ 500 միլիոն դոլարի ներդրմանը, Լիբերմանը նշել է. «Թելավիվը երախտապարտ է ԱՄՆ-ին այս օգնության համար»: