ԱՄՆ-ը 148 միլիոն դոլարով ավելացրել է Թելավիվին հատկացվելիք ռազմական օգնությունը
ԱՄՆ Կոնգրեսը 148 միլիոն դոլարով ավելացրել է Սիոնիստական ռեժիմին հատկացվելիք ռազմական օգնության բյուջեն՝ այն հասցնելով 705 միլիոն դոլարի:
Այդ քայլով ԱՄՆ Կոնգրեսը նպատակ ունի 2018 թվականի բյուջեի շրջանակում աջակցել Իսրայելի ռեժիմի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ընդլայնմանը: Այդ համակարգերն են՝ «Երկաթե գմբեթ»-ը,«Նետ-3»-ը (Arrow-3) և «Պրաշչա Դավիդա»-ն:
Իսրայելի ռեժիմի ռազմական գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսը 2018 թվականի բյուջեում, այս ռեժիմի հակահրթիռային պաշտպանության ծրագրին ուղղված ռազմական օգնության առումով ռեկորդային ցուցանիշ է արձանագրել։
Հաղորդումները վկայում են, որ բյուջեի այդ ավելացումը կօգտագործվի Սիոնիստական ռեժիմի համակարգերի փորձարկման համար:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իսրայելի ռեժիմին ցուցաբերվող աջակցությանը , մասնավորապես ՀՀՊ համակարգերի կապակցությամբ 6 միլիարդ 500 միլիոն դոլարի ներդրմանը, Լիբերմանը նշել է. «Թելավիվը երախտապարտ է ԱՄՆ-ին այս օգնության համար»: