ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովն ավարտվեց առանց արդյունքի
https://parstoday.ir/hy/news/world-i87520-ԵՄ_Թուրքիա_գագաթնաժողովն_ավարտվեց_առանց_արդյունքի
Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած Թուրքիայի և Եվրամիության գագաթնաժողովն ավարտվեց առանց տարաձայնությունների համար որևէ լուծում գտնելու: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2018 14:24 Asia/Tehran
  • ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովն ավարտվեց առանց արդյունքի

Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած Թուրքիայի և Եվրամիության գագաթնաժողովն ավարտվեց առանց տարաձայնությունների համար որևէ լուծում գտնելու: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Երկուշաբթի երեկոյան, Բուլղարիայի մայրաքաղաք Վառնայում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հադիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է.«Չնայած ահաբեկչության դեմ մղվող պայքարում Թուրքիայի ու ԵՄ-ի համատեղ շահերին, Բրյուսելը մտահոգ է Սիրիայում, հատկապես Աֆրինում Թուրքիայի քայլերի կապակցությամբ»:

Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացում առաջադրված պարտավորություններին, Տուսկը հավելել է.«Միջերկրականի արևելքում և Էգեյան ծովում  Թուրքիայի կողմից իրականացվող քայլերի, քաղաքացիների ձերբակալությունների , Թուրքիայում մամուլի ազատության և ԵՄ անդամ երկրների հետ այդ երկրի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մտահոգությունը, տակավին շարունակվում է»:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, որ ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության բանակցությունները վերսկսելու ցանկությամբ մեկնել էր Վառնա, մամլո ասուլիսի ժամանակ ասել է.«Եվրամիության ընդլայնման ընթացքում Թուրքիայի անտեսումը ճակատագրական սխալ կարող է լինել եվրոպացիների կողմից»: