Ադրբեջանի նախագահը Բաքվում դիմավորել է ԻԻՀ նախագահին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում դիմավորել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին:
Չորեքշաբթի օրը, ԻԻՀ-ի և Ադրբեջանի հիմներգերով մեկնարկել է ԻԻՀ նախագահի Ադրբեջան կատարած այցը:
Պաշտոնական դիմավորման արարողակարգից հետո, մեկնարկել է երկու երկրի նախագահների հանդիպումը, որից հետո կողմերի բարձրաստիճան պատվիրակությունները սկսել են բանակցությունները:
Հանդիպման արդյունքներով սպասվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի երեկոյան ժամանել է Ադրբեջան:
Երեքշաբթի օրը նախագահ Ռոհանին Աշխաբադ էր մեկնել, որտեղ Թուրքմենստանի նախագահ Ղուրբանալի Բերդի Մամեդովի հետ սեղմ բանակցություններից հետո, Իրանի նախագահը մասնակցել է բարձրաստիճան պատվիրակությունների նիստին, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: