Թուրքիան կրկին սպառնալիք հնչեցրեց Իրաքի հասցեին
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը սպառնալի մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ եթե Իրաքը վերջ չտա իր տարածքում ՔԲԿ-ի գործունեությանը, Թուրքիան իր զորայիններին Իրաքի հյուսիս կգործուղի:
Համաձայն ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն այդ հաղորդագրության մեջ ընդգծել է, որ Իրաքի կառավարությունից ակնկալում է վերջ տալ այդ երկրի հյուսիսում, հատկապես Սինջարի ու Ղանդիլի տարածքներում ՔԲԿ-ի գործունեությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Իրաքի կառավարությունը ՔԲԿ-ի տարրերին չպարտադրի հեռանալ Սինջարի տարածքից, Թուրքիայի զորայիններին այդ տարածք կգործուղի:
Թուրքիայի սահմաններում անվտանգության ու կայունության ամրապնդման պատրվակով Թուրքիայի բանակը հունվարի 20-ին մտավ Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքը: