Բողոքի ակցիաներ Նիգերիայում՝ Շեյխ Զաքզաքիի ազատ արձակման համար
Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում ցուցարարները հանդես են եկել այդ երկրի իսլամական շարժման առաջնորդի ազատ արձակման պահանջով:
Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաընկերությունը, հարյուրավոր բողոքարարներ, այդ թվում Նիգերիայի Իսլամական շարժման անդամները, Աբուջայի փողոցներում բողոքի երթ անցկացնելով, կառավարությանը կոչ են արել ընդունել Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդ Շեյխ Իբրահիմ Զաքաքիի ազատ արձակման վճիռը:
Վճիռն արձակել է Աբուջայի Գերագույն դաշնային դատարանը:
Նիգերիայի իսլամական շարժման անդամները կարգախոսներ վանկարկելով դատապարտել են Շեյխ Զաքաքիի ու նրա կնոջ ձերբակալությունը, չնայած Աբուջայի դաշնային գերագույն դատարանը նրանց անհապաղ ազատ արձակելու վճիռ է կայացրել:
2015 թվականի դեկտեմբերի 13-ին, Նիգերիայի բանակայինների կողմից այդ երկրի հյուսիսային Կադունա նահանգի Զարիա քաղաքում գտնվող Հոսեյնիեի վրա իրականացված հարձակման ընթացքում, ձերբակալվեցին Շեյխ Էբրահիմ Զաքաքին ու նրա կինը:Այդ հարձակման ընթացքում նահատակվեցին հարյուրավոր մարդիկ,այդ թվում Շեյխ Զաքաքիի երեք զավակները:
Նիգերիայի գերագույն դատարանը Շեյխ Զաքաքիին ու նրա կնոջն ազատ արձակելու վճիռ է կայացրել, բայց այդ երկրի բանակն ու կառավարությունը չեն համաձայնվում իրագործել վճիռը:
Շեյխ Զաքաքին հիվանդ ու թույլ վիճակում է գտնվում: