Արաբիայի գահաժառանգը հանդիպել է Իսրայելի անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարին
https://parstoday.ir/hy/news/world-i87674-Արաբիայի_գահաժառանգը_հանդիպել_է_Իսրայելի_անվտանգության_բարձրաստիճան_պաշտոնատարին
Սիոնիստական ռեժիմի բանակի շտաբի պետը տեղեկացրեց այդ ռեժիմի անվտանգության մի բարձրաստիճան պաշտոնատարի հետ սաուդացի գահաժառանգի հանդիպման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2018 08:38 Asia/Tehran
  • Արաբիայի գահաժառանգը հանդիպել է Իսրայելի անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարին

Սիոնիստական ռեժիմի բանակի շտաբի պետը տեղեկացրեց այդ ռեժիմի անվտանգության մի բարձրաստիճան պաշտոնատարի հետ սաուդացի գահաժառանգի հանդիպման մասին:

Սիոնիստական ռեժիմի բանակի շտաբի պետ Գադի Այզենքոթն իսրայելյան «Մաարիվ» օրաթերթին տված հարցազրույցում ասաց. «Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը հանդիպել է Իսրայելի ցեղային անվտանգության խորհրդի պետ Մաաիր Բեն Շաբաթի հետ»:

«Այս պահին Իսրայելի և արաբական որոշ երկրների միջև տեղեկատվության ու անվտանգության ոլորտներում համագործակցություն գոյություն ունի»,-հայտարարեց Գադի Այզենքոթը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Սիոնիստական ռեժիմի հետ արաբական որոշ երկրների հարաբերությունների կարգավորմանը թափ է հաղորդվել: Պաղեստինցիներն անգամներ բողոքել են սաուդացի իշխանավորների և Սիոնիստական ռեժիմի ղեկավարների կուլիսյան կապերի դեմ և հայտարարել են, որ դրանք հակասում են սիոնիստ զավթիչների դեմ Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը: