Արաբիայի գահաժառանգը հանդիպել է Իսրայելի անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարին
Սիոնիստական ռեժիմի բանակի շտաբի պետը տեղեկացրեց այդ ռեժիմի անվտանգության մի բարձրաստիճան պաշտոնատարի հետ սաուդացի գահաժառանգի հանդիպման մասին:
Սիոնիստական ռեժիմի բանակի շտաբի պետ Գադի Այզենքոթն իսրայելյան «Մաարիվ» օրաթերթին տված հարցազրույցում ասաց. «Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը հանդիպել է Իսրայելի ցեղային անվտանգության խորհրդի պետ Մաաիր Բեն Շաբաթի հետ»:
«Այս պահին Իսրայելի և արաբական որոշ երկրների միջև տեղեկատվության ու անվտանգության ոլորտներում համագործակցություն գոյություն ունի»,-հայտարարեց Գադի Այզենքոթը:
Վերջին մեկ տարվա ընթացքում Սիոնիստական ռեժիմի հետ արաբական որոշ երկրների հարաբերությունների կարգավորմանը թափ է հաղորդվել: Պաղեստինցիներն անգամներ բողոքել են սաուդացի իշխանավորների և Սիոնիստական ռեժիմի ղեկավարների կուլիսյան կապերի դեմ և հայտարարել են, որ դրանք հակասում են սիոնիստ զավթիչների դեմ Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը: